«Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ». Կարեն Անդրեասյան. «Հրապարակ»

- in Մամուլ
Karen Andreasyan

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մեր հարցերին պատասխանում է Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Կարեն Անդրեասյանը։

Ճիշտն ասած, ինձ համար «սառը ցնցուղի» պես բան էր, երբ իմացա, որանդամագրվել եք «Համախմբում» կուսակցությանը։ Ենթադրելի էր, որՄԻՊ պաշտոնից հրաժարական տալուց հետո պետք է նախընտրեիքզբաղվել իրավաբանությամբ՝ չխառնվելով քաղաքականությանը։Այսուհետ զբաղվելու եք  քաղաքակա՞ն գործունեությամբ։

– Ես զբաղվելու եմ քաղաքականությամբ և, դրանով հանդերձ՝ իրավապաշտպանությամբ, որովհետև այսօր եթե քաղաքական ուժերը ճիշտ աշխատեն, առաջին իրավապաշտպանն իրենք պետք է լինեն։

Իսկ ի՞նչը գրավեց Ձեզ «Համախմբում» կուսակցության մեջ, որհատկապես հենց այն ընտրեցիք։

– Իմ պատկերացմամբ՝ ամենասկզբունքային թիմերից մեկն է այստեղ հավաքված, և թիմի որակն ու սկզբունքայնությունն ինձ գրավիչ թվացին։

Մամուլում տեսակետ էր արտահայտվել, որ «Համախմբում»կուսակցության նկատմամբ կա շատ զգուշավոր վերաբերմունք,հանրային շատ դեմքեր խուսափել են անդամակցել այդ կուսակցությանը,և միայն Դուք եք, որ գնացել եք նման քայլի։

– Ես չեմ կիսում այդ տպավորությունը և այդ կարծիքը։ Շատերը կան, որոնք հրապարակային կամ ոչ հրապարակային համամիտ են այն արժեքներին, որոնք կան «Համախմբում» կուսակցության ներսում։

Հիմա Դուք, փաստորեն, ընդդիմադի՞ր եք լինելու գործողիշխանությանը։

– Մենք արդեն եղել ենք և այդպիսին էլ շարունակելու ենք մնալ, մինչև չփոխվեն իրավիճակը և վատ երևույթները, որոնք կան Հայաստանում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20