Եվրամիությունը մտադիր է ևս կես տարով երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

- in Միջազգային
em

Եվրամիությունը մտադիր է ևս վեց ամսով երկարացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, չնայած այն բանին, որ վերջին ժամանակներում ավելի մեծ թվով երկրներ կողմ են հանդես գալիս պատժամիջոցների սահմանափակմանը:

Դիվանագետները վախենում էին, որ հարցը կարող է երկրների միջև առճակատում առաջացնել` նրանց, որոնք կոչ են անում վերանայել պատժամիջոցները (Իտալիա, Ֆրանսիա, Հունգարիա, Հունաստան), և նրանք, որոնք հանդես են գալիս սահմանափակող միջոցառումների երկարացման կողմ (Լեհաստան և Մերձբալթյան երկրներ):

Սակայն պարբերականի աղբյուրները Բրյուսելում հայտնում են, որ եվրոպական քաղաքական գործիչները հակված են սահմանափակումների երկարացման, քանի որ «ավելի խաղաղասեր» երկրները որոշել են իրենց պահանջների դիտարկումը հետաձգել մինչև ԵՄ երկրների ղեկավարների դեկտեմբերյան գագաթնաժողովը: Պատժամիջոցների երկարացման որոշումը կարող է ընդունվել մոտակա երկու շաբաթվա ընթացքում:

Դիվանագիտական աղբյուրները նշել են, որ քաղաքական գործիչների ուշադրությունն այժմ ավելի շատ կենտրոնացած է միգրացիոն ճգնաժամի վրա:

Հենց դրա համար Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակիցները դեռևս զերծ են մնում պատժամիջոցների թուլացման հարցով մյուս երկրների վրա հետագա ճնշում գործադրելուց կամ դրանց ժամկետի վեցից երեք ամիս կրճատումից:

Spread the love