Երեխաները պարտավոր են մեծանալ տարեկան առնվազն 4 տոկոսային կետով

- in Մամուլ
Galust Sahakyan

«Երեխաները պարտավոր են մեծանալ, իսկ պետությունը նրա համար է, որ ավելի բարեհոգի, ավելի բարեհանդես կարողանան մեծանալ, հասնել իրենց նպատակին», հայտարարել է Աժ նախագահ Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Այո, երեխաները պարտավոր են մեծանալ, ընդ որում՝ տարեկան առնվազն 4 տոկոսային կետով, իսկ ովքեր այդ պարտականությունը չկատարեն՝ նրանց նկատմամբ տույժեր ու տուգանքներ կկիրառվեն։ Փոխարենը՝ առավել բարեհանդես մեծագոհ երեխաներին պետությունը կխրախուսի բարեբաստիկ ազնվապարգևներով։

Ի դեպ՝ որևէ մեկը գիտի՞, թե ինչ է նշանակում «բարեհանդես մեծանալ»։ Ամեն դեպքում՝ երևի արժե ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը մի թեթև խմբագրել։ Եվ յուրաքանչյուր բառի դիմաց՝ կամ իմաստը բացատրել կամ նշել, որ այդ բառն օգտագործել է Գալուստ Սահակյանը։ Այ դա կլինի շատ բարեպիտան գործ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20