Երկաթգծի «Դեպո»-ի տարածքում 55-ամյա տղամարդ է մահացել՝ ընկնելով 3 մետր բարձրությունից

- in Սոցիալական
Erkatuxi

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մահ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

2016թ. հունիսի 15-ին` ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երկաթգծի «Դեպո»-ի տարածքում 55-ամյա տղամարդ է մահացել:

Դեպքի վայրում կատարված զննության արդյունքում Հարավկովկասյան երկաթուղիներ ՓԲԸ-ի տարածքում գտնվող նորակառույց մաքսային գոտում՝ երկաթյա աստիճանի մոտ, հայտնաբերվել է ՍՊԸ-ի ներկարար Վ. Մխիթարյանի դին:

Ըստ շտապօգնության բժշկի հայտարարության` տղամարդը մոտ 3 մետր բարձրությունից վայր է ընկել

Նկատի ունենալով, որ նյութերում առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով (Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ):

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20