Երկրի վրա տեղ չի մնացել, որը չի ենթարկվել մարդու ազդեցությանը

- in Հասարակություն
Erkir molorak

Աշխարհում ոչ մի տեղ չի մնացել, որի վրա ազդած չլինի մարդկության զարգացումը, հայտարարել են ամերիկացի գիտնականները:

Այդ եզրակացությունները արվել են 30 տարվա հնագիտական պեղումներից և նախնիների ԴՆԹ-ների ուսումնասիրությունից ստացված տվյալների հիման վրա:

Հետազոտողները պարզել են, որ շրջակա միջավայրի վրա մարդու ինտենսիվ ազդեցությունը սկսվել է ոչ թե Արդյունաբերական հեղափոխության ժամանակ տեղի ունեցած տեխնոլոգիական և սոցիոլոգիական փոփոխություններից հետո, այլ դրանից հազարավոր տարիներ առաջ` դեռևս պլեյստոցենի դարաշրջանում, այսինքն՝ շուրջ 195 հազար տարի առաջ:

Մարդու ազդեցության ամենահատկանշական հետևանք է դարձել մեգաֆաունայի կտրուկ կրճատումը, որը տեղի է ունեցել 50-100 հազար տարի առաջ: Գյուղատնտեսության զարգացումը առաջ է բերել կենդանիների և բույսերի տեսակների տարածումը: Գաղութացնելով նոր հողեր կամ բուծելով կենդանիներ՝ մարդիկ ազդել են ողջ մոլորակի վրա:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20