Զինվորական մասնագետները Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Samvel Babayan

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարության հանձնարարականով արդեն մի քանի օր է՝ զինվորական մասնագետները ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին պատասխան են նախապատրաստում։

Ինչպես հայտնի է՝ վերջինս Հայաստան վերադառնալուց հետո Հայաստանի և Արցախի իշխանություններին քննադատել էր և նրանց մեղադրել էր հայկական զինված ուժերի զարգացումը ճիշտ չկազմակերպելու մեջ։ Բաբայանի կարծիքով հայկական զինուժը անհրաժեշտ պաշտպանական համակարգերով ապահովված չէ, և հայկական երկու երկրների իշխանություններն առաջին հերթին հենց պաշտպանական համակարգերը զարգացնելու մասին պետք է մտածեն։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Արցախի զինվորական ղեկավարությունը պատրաստվում է Սամվել Բաբայանին ապացուցել, որ հայկական զինուժի պաշտպանական համակարգի վիճակի և հնարավորությունների մասին նա, մեղմ ասած, իրազեկված չէ, և իր պատկերացումները հիմնված են իր պաշտոնավարման տարիների՝ 1995-1999 թվականների տվյալների վրա։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20