Էջմիածնում սպանվածը գործարար է. նոր մանրամասներ

Atrchanak

Հունիսի 5-ին իր տան մոտ սպանվել է գործարար, 42-ամա Համլետ Պատուրյանը: Վերջինիս ուղղությամբ արձակվել է մի քանի կրակոց, որոնցից 4-ը դիպել են որովայնին, 1-ը` ոտքին:

«Փաստինֆո»ի տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել 00:10-ի սահմաններում. տղամարդը վերադարձել է տուն. ավտոմեքենան կայանել ավտոտնակում եւ ոտքով շարժվել դեպի տուն, որի ժամանակ էլ հնչել են կրակոցները:

Հ.Պատուրյանը գործարարությամբ է զբաղվել Ռուսաստանում, իսկ վերջերս որոշել էր գործունեություն իրականացնել նաեւ հայրենի քաղաքում եւ Էջմիածնում հիմնել էր սպորտբազա, որի տարածքում էլ բնակություն էր հաստատել նրա ընտանիքը:

Հարազատների կարծիքով` սպանության պատճառը կարող էր լինել գումարը: Բանն այն է, որ մի գույք ձեռք բերելու համար գործարարը խոշոր գումար էր տվել մեկին, սակայն ոչ գործարքն է տեղի ունեցել եւ ոչ էլ գումարն են վերադարձրել: Վերջնաժամկետն սահմանվել էր հունիսի 10-ը եւ կասկած կա, որ կարող էր դա լինել սպանության շարժառիթը:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.