ԸՕ-ն պարտադրված են նորից փոխել, այլապես ծայրիկից ավելին չեն տեսնի

- in Վերլուծական
Pyotr Svitalsky

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր չբացառեց, որ Ընտրական օրենսգիրքը դարձյալ կփոփոխվի:

Ընդդիմության հետ ո՞ր խնդրահարույց հարցերի շուրջ են եկել համաձայնության, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Հենց վերջնական պատրաստ եղավ, այդ ժամանակ կասենք»: Ընտրական օրենսգրքի շուրջ կոնսոլիդացիա ձևավորելու մասին հարցին նա պատասխանեց, որ Սահմանադրությունը նախատեսում է 3/5-րդ, բայց Ընտրական օրենսգիրքն ընդունվել է 4/5-ով: «Բայց ես կցանկանայի՞, որ ընդունվեր 5/5-ով, այո, կցանկանայի»: Նա դրական է գնահատում ԸՕ մասին Վենետիկի հանձնաժողովի գնահատականները:

Ըստ մեր աղբյուրների, պարզվում է, բանն այն է, որ Հայաստանում ԵՄ դեսպան Սվիտալսկին ու համապատասխան եվրոպական պաշտոնյաների պահանջով է, որ հերթական անգամ, դեռ նոր ընդունված, փոփոխություններ և լրացումներ կկատարվեն Ընտրական օրենսգրքում: Եվրոպացի մասնագետներն ու փորձագետները բավարարված չեն իշխանությունների «ֆռոցիներով» և հետևողական են լինելու մինչև վերջ, որպեսզի ՀՀ ԸՕ-ն համապատասխանեցվի իրենց պահանջներին:

Ստացվում է, որ Հայաստանում որևէ փոփոխություն տեղի է ունենում միայն այն դեպքում, երբ եվրոպական կամ ռուսական, ասիական կողմերը հատկապես Հայաստանի իշխանություններին ցույց են տալիս փողի ծայրիկն ու հոխորտում, թե չեն տա այնքան ժամանակ, քանի դեռ իրենց ուզածը չեն արել: Ու փողի ետևից ընկած, թուլաթի նման նրանք` միայն այն ունենալու անհագ փափագով, դրական քայլեր են անում ժողովրդավարության ճանապարհին:

Նույն կերպ Սվիտալսկին շաբաթներ առաջ հայտարարեց, որ քանի դեռ ՀՀ իշխանություններն իրական պայքար չեն մղել կոռուպցիայի դեմ, ցույց տրված 15 մլն դոլարի ծայրից այն կողմ չեն տեսնի ու դրա համար է, որ հայտարարվեց իբրև թե կոռուպցիայի դեմ պայքարի մասին, որի գործնական քայլերի մասին հարցերին, այսօր իշխանական թևի կարկառուն ներկայացուցիչներ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար – նախարար Դավիթ Հարությունյանն ու ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` տարբեր առանաձնազրույցներում, հայտարարեցին, թե քայլեր դեռ կտեսնեք, կամ` կոռուպցիայի դեմ պայքարը ոչ երեկ է սկսվել, ոչ էլ` վաղն է ավարտվելու, այն շարունակական բնույթ ունի:

Հետաքրքիր է պարզապես, թե ե՞րբ է ցույց տրվելու մարդու իրավունքների պաշտպանության կամ` ինչպես մեր, այնպես էլ այլ լրատվամիջոցների դեմ կազմակերպված բռնաճնշումները դադարեցնելուն միտված փողերի ծայրիկները, որպեսզի իշխանությունները սթափվեն: Ախր, չսթափեցումը կհանգեցնի ամենածանր հետևանքներին, ինչին արտաքին ուժերը սպասում են իրագործելու համար:

Սիմոն ՍԱՐԳՍՅԱՆ

Spread the love