Թուրքիայի զինված ուժերի ուղերձը Հայաստանին

- in Կեղտոտ լվացք
Turkia

Թուրքական Akşam թերթի փոխանցմամբ՝ Ադրբեջանում զինված ուժերի օրվա (հունիսի 26) կապակցությամբ Թուրքիայում Ադրբեջանի դեսպանատունն ընդունելություն է կազմակերպել «Մարիոտ» հյուրանոցում:

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ֆաիգ Բաղըրովն ու ռազմական կցորդ Մյուշֆիք Մամեդովը ընդունել են Թուրքիայի զինվորական վերնախավին:

Ընդունելությանը մասնավորապես մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը, Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, Բարձրագույն ռազմական խորհրդի անդամ, բանակի գեներալ Աքըն Օզթյուրքը, ինչպես նաև բազմաթիվ այլ գեներալներ:

Ընդգծվում է, որ բացակայել է միայն ռազմածովային ուժերի հրամանատար, բանակի ծովակալ (հատուկ չին թուրքական նավատորմում) Բյուլենթ Բոսթանօղլուն: Թերթն ընդգծում է, որ Թուրքիայի բարձրագույն զինվորական հրամանատարության կողմից գրեթե ամբողջ կազմով ընդունելությանը մասնակցելը ցույց է տալիս, որ թուրքական բանակն ադրբեջանական բանակի կողքին է, աջակցության ուղերձ է Ադրբեջանին և, բացի դրանից, այն Հայաստանին հասցեագրված յուրօրինակ ուղերձ է:

Ուշադրություն է հրավիրվում, որ թուրք զինվորականների այս ուղերձը տեղի է ունենում հայկական ու ադրբեջանական բանակների միջև լարվածության, բախումների ֆոնին: Ընդունելության ժամանակ Թուրքիայի կառավարությանը ներկայացրել է գիտական արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Ֆարուք Օզլյուն: Ընդունելության ժամանակ հնչել են Ադրբեջանի և Թուրքիայի ազգային օրհներգերը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20