Թուրքիան կորցնո՞ւմ է Եվրոպայում իր միակ ընկերոջը. «Foreign Policy»-ի անդրադարձը Բունդեսթագի բանաձևին

- in Միջազգային
Erdoghan

Վերջին շրջանում Թուրքիայի հարաբերություններն աշխարհի բոլոր երկրների հետ հարթ չեն դասավորվում, իսկ Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է, որ Թուրքիայի ու Գերմանիայի մոտեցումները փաստացի հեռանում են իրարից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նման հրապարակում է արել ամերիկյան Foreign Policy պարբերականը: «Էրդողանն, ով Քենիայում էր, հայտարարել էր, որ ցեղասպանության ճանաչման բանաձևը «լուրջ ազդեցություն կունենա» Անկարայի ու Բեռլինի հարաբերությունների վրա»,-գրել է պարբերականը` ներկայացնելով նաև Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի թվիթերյան գրառումը, որում նա նրբորեն ակնարկում է Գերմանիայի նացիստական հակումների մասին:

Հոդվածագիրը շեշտադրում է այն հանգամանքը, որ բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ Եվրամիությունն ու Թուրքիան փորձում են իրականացնել փախստականներին առնչվող «կասկածելի» ծրագիրը, ըստ որի, Թուրքիան պետք է փախստականներին ընդունի իր երկրում` փոխարենը ստանալով առանց վիզայի ռեժիմ ԵՄ երկրների հետ: «Այն, որ Թուրքիան հետ է կանչել Գերմանիայից իր դեսպանին, մի երկրից, որը նրա գլխավոր առևտրային գործընկերն է ու փասխտականների ծրագրի ու վիզային ռեժիմի դյուրացման նախաձեռնողը, թվում է ամենահաջող քայլը չէր»,- ասված է հոդվածում:

Please follow and like us:
18642