Ի՞նչ գործ ունեն այդ մարդիկ այդ պաշտոններին

- in Հասարակություն
Nikol Pashinyan

Իրենց ղեկավարած ոլորտների բյուջեների նախորդ տարվա հաշվետվությունները ներկայացնելու համար Ազգային ժողովի համապաստախան նիստերին չեն ներկայացել մի շարք պաշտոնյաներ:

Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ նիստում ասաց, որ կա ԱԺ նախագահի որոշում, ըստ որի՝ պետք է ԱԺ գային ու բյուջեի իրենց հաշվետվությունները ներկայացնեին Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանն ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Բայց նրանցից որևէ մեկը չի բարեհաճել գալ խորհդրարան: Սա խորհդրարանական մեծամասնության և կառավարության հարաբերությունների խնդիր է: Այսպես կառավարությունն ընդգծում է ԱԺ մեծամասնության և իր վասալասուվերենային հարաբերությունները: Այսինքն՝ կառավարությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունն իր հետ վասալային հարաբերություններ ունի: ԱԱԾ պետն ո՞վ է, որ ԱԺ նախագահը որոշի, բայց նա չգա խորհրդարան՝ իրեն դնելով Ֆրիդրիխ էնգելսի տեղը”,- ասաց Փաշինյանը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասաց. «Թե ով կներկայացնի հաշվետվությունը, դա կարևոր է, բայց համաձայնեք ինձ հետ, որ դա ամենակարևորը չէ: Ամենակարևորն այն է, թե այդ քննարկումն ինչպիսի մասնագիտական մակարդակով պետք է տեղի ունենա»:

Նիկոլ Փաշինյանն արձանագրեց. «Եթե նկատի ունեք, որ նրանք բավարար մասնագիտական մակարդակ չունեն, որ այդ քննարկումներին մասնակցեն, ուրեմն նրանք ընդհանրապես այդ պաշտոններում աշխատելու իրավունք չունեն:

Ասում եք՝ կարեւոր չէ, թե ով է գալիս, կարևոր է քննարկման մասնագիտական մակարդակը, ինչից էլ բխեցնում եք, որ դուք ակնարկում եք, որ իմ նշած մարդիկ բավարար մասնագիտական մակարդակ չունեն: Բա ի՞նչ գործ ունեն էդ մարդիկ էդ պաշտոններում»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20