Ի՞նչ ելք կա այս խղճուկ իրավիճակից

- in Վերլուծական
Zinvor

Եվ այսպես, հանգուցալուծո՞ւմ. Սերժ Սարգսյանը Լենինգրադից հետո շատ արագ մեկնեց Արցախ, նշանակում է որոշելու բան կա:

Երկար տարիների ընթացքում ասվում էր, որ չի կարելի Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես գործողությունների պլան: Անհնար է տարիներ շարունակ քննարկել Ղարաբաղը հանձնելու պլանը, իսկ հետո չհանձնել: Այս աշխարհում դա անհնար է:

Հայաստանի նախկին ու ներկայիս իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Հարթավայրային Ղարաբաղի հողերը մեզ չեն պատկանում, եւ երեւում է սպասում էին, որ կառաջանա առավել ընդունելի իրավիճակ տարածքները հանձնելու համար:

Ներկայում հարցն արդեն այն չէ, որ Հայաստանի իշխանությունները ցանկանում են հանձնել հողերը, որոնք չեն պատկանում:

Մի շատ ինքնատիպ ղարաբաղցու հետ զրույցում կարելի էր լսել, որ ղարաբաղյան բանակը պոպուլիզմով չի զբաղվում, քաղաքականությամբ չի զբաղվում եւ հողերը չի հանձնում:

Լավ, իսկ ի՞նչ է տարածքները հանձնելու հրամանը, եթե քաղաքականություն չէ: Ինչպե՞ս է դա կոչվում: Դա կոչվում է նոր ձեւակերպումների որոնում, եւ ուրիշ ոչինչ: Ահա եւ ողջ պոլիտիկանությունը:

Հարց է առաջանում՝ ինչու պատերազմը տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի Վարշավայի վեհաժողովից առաջ, որտեղ Հայաստանին մասնակցություն է առաջարկվելու ՆԱՏՕ-ի նոր ծրագրին:

Ենթադրենք այդ հարցը կամ հորինված է, կամ լիովին անմատչելի է հայ սպաներին ու «քաղաքական գործիչներին»: Բայց կա մեկ այլ հարց, որն ավելի վերացական է հայ հանրության համար: ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն շահագրգռված են Հայաստանի ռազմա-քաղաքական մահվան, տվյալ դեպքում նրա պարտության հարցում:

Ինչպե՞ս է ՆԱՏՕ-ն փորձելու զսպել Ռուսաստանին ու Թուրքիային, եւ այս ինչ արխայիկ պատկերացումներ են, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ այդ պատճառով չպետք է ինտեգրվել այդ ռազմա-քաղաքական դաշինքին:

Ներկայում նման դատողությունները ոչ թե պարզապես ապուշություն են, դա դավաճանություն է: Հայաստանն այլեւս ի վիճակի չէ ոչ միայն զարգանալ, այլեւ գոյություն ունենալ որպես պետություն առանց ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների:

Տղերք, երեւանյան գրասենյակը չի կարող պաշտպանել Ղարաբաղը:

Բայց եթե նույնիսկ այդպես չէ, Հայաստանը չի կարող գոյատեւել առանց ռազմավարության արմատական փոփոխության: Ցավոք, ամեն ինչ կարելի էր անել այս տարվա գարնան սկզբին, եւ հիմա ոչ թե պարզապես տանուլ է տրվել պատերազմը, այն տանուլ է տրվել պատմականորեն:

Ի՞նչ ելք կա այս խղճուկ իրավիճակից: Երեւում է Ռուսաստանը հրաժարվել է սպառազինության մատակարարումից, եթե չեն կատարվում իր պահանջները: Ներկայում կարելի է դատողություններ անել առ այն, որ պետք էր այլ կերպ կառուցել քաղաքականությունն ու տնտեսությունը, եւ այդ դեպքում պարտություն չէր լինի: Բայց արդեն ուշ է, չափազանց ուշ:

Հիմա մնում է ամբողջությամբ մերժել ղարաբաղյան հարցով Ադրբեջանի հետ որեւէ բանակցություններ, համենայնդեպս՝ Ռուսաստանի միջնորդությամբ: Մինսկի խումբը կորցրել է իր գործառույթները, քանի որ դրա կազմում է Ռուսաստանը:

Արդյոք հողերի հանձնումը լինելու է տարածաշրջանում ռուսական զորքերի ներկայությամբ: Այս ամենն արվում է հանուն Ռուսաստանի՞: Հայկական արյունը կրկին թափվում է հանուն ռուսական շահերի:

Եվ այսպես, ղարաբաղյան բանակը զբաղվելո՞ւ է քաղաքականությամբ, թե ոչ:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20