Ի՞նչ են իրականում մտահղացել Լենինգրադում

Serzh Aliyev

Հենց Լենինգրադում, համենայնդեպս Հայաստանի իշխանության համար այն երբեք Պետերբուրգ չի դառնա, իսկ ռուսների համար Պետերբուրգ անվանելն ընդհանրապես ամոթ է:

Ի՞նչ մենք տեսանք եւ ինչ էին ցանկանում հաղորդել ռուսներն իրենց հեռուստաալիքներով:

Ռուսաստանի նախագահը Սերժ Սարգսյանին պատմել է, թե որքան է ավելացել Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքի մատակարարումը: Հայաստանի նախագահն ի պատասխան ասել է, որ դա կարեւոր է, բայց ինքը ժամանել է այլ հարցով, եւ Պուտինին խնդրել է օգնել ղարաբաղյան կարգավորման հարցում: Պուտինն էլ պատասխանել է, որ կօգնի, ինչն ուղեկցվում էր ծաղրական ժպիտով:
Հետո ցուցադրեցին Ալիեւի ու Պուտինի հանդիպումն ու խոսքը: Պուտինը պատմեց, որ «գիտե» այն մասին, որ էներգառեսուրսների գները նվազել են, եւ որ գիտե, թե որքան ուշադրություն են դարձնում ռուսաց լեզվի զարգացմանն Ադրբեջանում: Ալիեւը պատասխանեց, որ պահանջում են հողերի վերադարձը:

Այսպիսով, Պուտինը խոսում է տնտեսության մասին, որը տվյալ իրավիճակում քչերին է հետաքրքրում, իսկ նրա զրուցակիցները «խնդրում են»: Ընդ որում, Սերժ Սարգսյանը խնդրում է կարգավորում, իսկ Ալիեւը պահանջում է հողերը:

Ամեն ինչ անհրաժեշտ շեշտադրումներով է արված: Ռուսաստանին ներկայում հետաքրքրում է ղարաբաղյան կարգավորման գործընթացներից ԱՄՆ-ին դուրս մղելը: Ռուսաստանը շփոթված է եւ չգիտե ինչպես խոսել ամերիկացիների հետ: ԱՄՆ-ն առաջարկում է սահմանին մշտադիտարկման համակարգը: Ռուսաստանը դա չի առաջարկում, փոխարենն առաջարկում է իր վերահսկողությունը իրադարձությունների հանդեպ: Այդ վերահսկողության արդյունքը դարձավ պատերազմը եւ ահռելի կոնտինգենտների մանեւրը:

Ի՞նչ է լինելու հետո:

Կա մեծ փորձ: Պետք է առաջարկել ու ապահովել հակամարտության ձգձգումը, շարունակել Ռուսաստանի վերահսկողության մասին դեմագոգիան: Կրկին զոհվելու են երեխաներ եւ զենք է մատակարարվելու Ադրբեջանին: Երեւում է կովկասյան երկու երկրների նախագահները համաձայնվել են, բայց Ադրբեջանի նախագահը պնդել է իրենը:

Մնում է հարցը, եւ այն ղարաբաղյան չէ, այլ ամերիկյան: Որքանով կարող է ԱՄՆ-ն պահպանել եւ ուժեղացնել իր դիրքերը Հարավային Կովկասում եւ ապահովել մշտադիտարկման սարքավորումների տեղակայումը:

Ինչու այս ամենը տեղի ունեցավ Լենինգրադում: Վերջերս Լենինգրադում տեղի ունեցավ բավական բազմիմաստ ու դատարկ տուսովկա այն թեմայով, թե ինչպես օգտվել Ռուսաստանի տնտեսական շրջափակումից ու ինչպես քամել դրանից այն ամենը, ինչ հնարավոր է: Այսինքն, Պուտինին համոզել են, որ նա «ձիու վրա է», այդ պատճառով էլ պետք է օգտվել պահից:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Քաղաքագետ

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.