Ինչու է կառավարությունը բարձրացնում հարկային բեռը

- in Մամուլ
Hashvark

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով նոր Հարկային օրենսգիրքն ուղղված Է ՀՀ-ին փրկելու սնանկ վիճակում հայտնվելու հեռանկարից։

Բանն այն Է, որ գնալով ավելանում է պարտքը և այդ պարտքի սպասարկման գումարը։ Օրինակ, 2017թ. պարտքի սպասարկումը լինելու է մոտ 110 մլրդ դրամ այս տարվա 100 միլիարդի փոխարեն։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս տարի իշխանությունները մի կերպ կարող են փակել այդ գումարը, բայց հաջորդ տարի այն խնդրահարույց Է լինելու այնքան, որ պարտքի սպասարկման դեպքում ներքին ծախսերը կարող Է վտանգվեն, կամ հակառակը։ Եվ ահա լրացուցիչ եկամուտներ ստանալու և այս վիճակից խուսափելու համար իշխանությունները որոշել են բարձրացնել հարկային բեռը։ Ի դեպ, նոր օրենսգիրքն ընդունվելուց հետո ուժի մեջ Է մտնելու հենց 2017թ., մասամբ նաև 2018թ.։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20