Ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով. «Առավոտ»

- in Մամուլ
cec

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. Իհարկե, Հայաստանում և Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ։

Գոյության ունի «ուժային համակարգ», որը 90–ականների կեսերին ստեղծվել է զինվորականների, դաշտային հրամանատարների, այդ թվում Սամվել Բաբայանի կողմից, և, ըստ որի, ցանկացած «հեղինակության», թաղի տղա, «ֆիդայի», «օրգանի աշխատող», երկրապահ կամ թիկնապահ կարող էր անպատիժ ծեծուջարդի ենթարկել ցանկացած մարդու, որն իրեն կամ առավել ևս՝ իր «շեՖին» թարս կնայեր։ Դե, բնականաբար, այդ համակարգն օգտագործվում էր նաև քաղաքական նպատակներով։

Ասել, որ այդ տեսակի մարդիկ այսօր գործում են նույն լկտիությամբ, կարծում եմ՝ չափազանցություն կլիներ՝ դեպքերն ակնհայտորեն քչացել են։ Բայց երբեմն ի հայտ են գալիս, այսպես ասած, «ռեցիդիվներ»։ Այսինքն՝ ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որևէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով։ Ամենակարճ ճանապարհն այդ մարդկանց դատելն է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20