Իսլանդիան աշխարհի ամենախաղաղասեր երկիրն է

- in Միջազգային

Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում, որը հրապարակում է Սիդնեյի էկոնոմիկայի և խաղաղության ինստիտուտը, Իսլանդիան ճանաչվել է ամենախաղաղասեր երկիր:

Իսլանդիային հաջորդում են Դանիան, Ավստրիան, Նոր Զելանդիան, Պորտուգալիան: Ընդ որում, նախորդ տարվա համեմատ Պորտուգալիան առաջադիմել է 9 հորիզոնականով:

163 երկրներից բաղկացած ցուցակը եզրափակել է Սիրիան:

Հետազոտությունում նշված է, որ բացարձակ խաղաղ պայմաններում ապրում է ընդամենը 9 երկիր՝ Բոտսվանան, Վիետնամը, Կատարը, Կոստա Ռիկան, Մավրիկոսը, Պանաման, Ուրուգվայը, Չիլին, Շվեյցարիան և Ճապոնիան: Այս երկրները ներգրավված չեն ներքին ու արտաքին ոչ մի հակամարտությունում:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20