ԼՂ հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի դերը «շատ կառուցողական Է»

Ilham Aliev

Ադրբեջանը Ռուսաստանին դիտում Է որպես ռազմավարական գործընկեր, Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի կարգավորման գործում ՌԴ-ի դերը կառուցողական Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 7-ին Բեռլինում լրագրողներն հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

«Մենք Ռուսաստանի հետ ունենք շատ կառուցողական, շատ բարեկամական հարաբերություններ… Մենք Ռուսաստանը դիտում ենք որպես ռազմավարական գործընկեր, Ռուսաստանի գործելակերպը լիովին համապատասխանում Է դրան»,-ասել Է Ալիեւը:

Նա նշել Է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի՝ որպես ՄԻնսկի խմբի համանախագահի դերը «շատ կառուցողական Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այն կարծիքին Է, որ Ռուսաստանը հանգուցային դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում:

«Ռուսաստանը, իհարկե, վճռորոշ դեր կխաղա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այստեղ մենք կօգտագործենք մեր շփումները, որպեսզի աջակցենք Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի կառավարություններին` լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը», հունիսի 7-ին Բեռլինում ասել Է կանցլերը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.