Լֆիկ Սամվելի 500 եվրոն

- in Ով ով է ...
Samvel Akeqsanyan

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ) այսօր խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելու համար դարձյալ 500 եվրո պահանջեց:

Հարցերին, թե արդյոք շաքարավազի ոլորտի մենաշնորհն օրենքո՞վ է տրվելու իրեն, դա ինչի՞ կհանգեցնի, նա խուսափեց պատասխանել: «500 եվրո տվեք, բոլորիդ հարցերին կպատասխանեմ, 500 եվրո»,- ԱԺ միջանցքներում կրկնում էր Ալեքսանյանը:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ եղե՞լ է իրեն 500 եվրո վճարող, Ալեքսանյանը պատասխանեց. «Եղել է, բայց բնամթերով»:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը չէր բացառել շաքարավազի ոլորտին օրենքով մենաշնորհ տալու հարցի քննարկումը:

Spread the love