ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպանը կասկածում է, որ Թուրքիան ԱՄՆ դաշնակից է

USA

ԽՍՀՄ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջեկ Մեթլոքը կասկածում է այն բանում, որ Թուրքիան ԱՄՆ-ի դաշնակից է:

«Ռազմական դաշինքները կարող են ոչ թե ուժեղացնել հզորությունը, այլ ստեղծել խոչընդոտներ: Երբ մեր հետաքրքրությունները չեն համընկնում, անվտանգության ամերիկյան երաշխիքը կարող է ստեղծել բարոյական խնդիրներ: Ինչն է դաշնակցին հետ պահում այն բանից, որ նա ներգրավվի ավելորդ պայքարի մեջ և սպասի, որ քեռի Սեմը այդ կռիվը հաղթի նրա համար»,- ասել է Մեթլոքը Կոնգրեսի լսումների ժամանակ:

«Ես մեծ դժվարություններ ունեմ` փորձելով անվտանգության ոլորտում գտնել նշանակալի ընդհանրություններ ամերիկյան շահերի և Թուրքիայի վարքի միջև: Իրո՞ք Թուրքիան դաշնակից է, թե՞ խնդիր»,- հարց է տալիս Մեթլոքը:

Ջեք Մեթլոքը եղել է ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի դեսպանը 1987-1991 թվականներին` Ռոնալդ Ռեյգանի և Ջորջ Բուշ ավագի ղեկավարության տարիներին:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.