Կամավորներին կաջակցե՞ն ծախսած էլեկտրաէներգիայի վարձավճարի փոխհատուցման տեսքով. «Հրապարակ»

- in Մամուլ
zinvor

«Հրապարակ» թերթը գրում է. Դիրքեր մեկնած և ողջ-առողջ վերադարձած կամավորներից մեկը մեզ ասաց, որ տարածքային զինկոմիսարիատներն իրենց անունները ցուցակագրել են և ուղարկել էլեկտրացանցեր։

Նպատակն այն է, որ իրենց տուն-տեղն ու աշխատանքը թողած և առաջնագիծ մեկնած կամավորներին աջակցեն ծախսած էլեկտրաէներգիայի վարձավճարի փոխհատուցման տեսքով։ Կամավորներին ցուցակագրելիս, համենայնդեպս, այդպես են ներկայացրել, որ էլցանցերից հոսանքի վարձերի զիջման մասին է խոսքը, բայց չեն հստակեցրել, թե ինչ չափով, ինչպես։

Կոտայքի մարզի երկու՝ Չարենցավանի և Աբովյանի զինկոմիսարիատներից մեզ ասացին, որ նմանատիպ ցուցակ ուղարկել են էլցաևց։ Աբովյանի զինկոմիսարիատից, ճիշտ է, ասացին, որ սա ռազմական կառույց է, հեռախոսով տեղեկություն չեն կարող հաղորդել, բայց ասացին, որ ցուցակ ներկայացրել են, պատասխան դեռ չի եկել։ Չարենցավանի զինկոմիսարիատից էլ զինկոմի տեղակալն ասաց, որ Չարենցավանի էլցանցի տնօրենի տեղակալն էր եկել իր մոտ, խնդրեց այդ ժամանակահատվածում առաջնագիծ մեկնած ազատամարտիկների անվանացուցակ տրամադրել։ «Ես տեղյակ չեմ՝ ինչ որոշում են կայացրել, հոսանքի վարձը պիտի վճարե՞ն, թե՝ զեղչեր պիտի անեն, դրանից տեղեկություն չունեմ»,– ասաց նա՝ նշելով, որ ցուցակում եղել է 22-23 կամավորի անուն։

Խոսեցինք նաև Չարենցավանի էլցանցի պետի տեղակալ Սիմոն Դավթյանի հետ։ Նա ասաց, «էդ ցուցակը կազմվել է, որ նախ հոսանքազրկումներ չարվեն, եթե մարդիկ չկարողանան վճարել, հիմնականում էդ ա եղել։ Եթե հետո ինչ-որ բան կլինի, կասեն մեզ»։
Փորձեցինք հստակ տեղեկություն ստանալ ՀԷՑ-ից։ Այստեղ, սակայն, տեղյակ չէին, թե ինչի մասին է խոսքը։ ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նաւոալյա Սարջանյանն ասաց, որ ինքն այդ ցուցակներից տեղյակ չէ։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20