Կառավարությունն այնքան է տարվել վարկ վերցնելով, որ պետական պարտքը դուրս է եկել վերահսկողությունից

- in Մամուլ
Dram

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Համաշխարհային շուկայում պղնձի գնի նվազումը արդեն կարելի է համարել կայուն միտում։ Երեկ երեկոյան Լոնդոնի ֆոնդային բորսայում մեկ տոննա պղնձի գինը կազմում էր 4 հազար 470 դոլար։ Մայիսի սկզբին պղինձն արժեր 5000 դոլար։ Պղնձի գինը մոտենում է իր 7-ամյա նվազագույն ցուցանիշին։

ՀՀ կառավարության տեսակետից մեր տնտեսական ցացանիշների էական բարելավումը կարող է լինել պղնձի գների բարձրացման եւ մասնավոր տրանսֆերտների աճի շնորհիվ։ Սակայն այդ հույսերը ոչ մի կերպ չեն արդարանում՝ պղինձը գնալով էժանանում է, իսկ մասնավոր տրանսֆերտները շարունակում են նվազել։

Այս պայմաններում տնտեսության կենսունակությունը կառավարությունը որոշել է ապահովել անընդհատ նոր վարկեր վերցնելու միջոցով։ Կառավարությանը այնքան է տարվել դրանով, որ մեր պետական պարտքը արդեն դուրս է եկել վերահսկողությունից եւ դա երեւում է անգամ պաշտոնական փաստաթղթերից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20