Կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Dram

«Ժողովուրդ»-ին հայտնի է դարձել, որ մայիսի 18-ին ՀՀ Արմավիրի մարզի մոտ երկու տասնյակ համայնքներում տեղի ունեցած ուժգին կարկուտից տուժած գյուղացիները փոխհատուցում չեն ստացել:

Անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն կառավարությունը նույնիսկ դեռ չի էլ խոստացել, որ կփոխհատուցի: Իսկ գյուղացիները միլիոնների հասնող վնասներ են կրել: Տուժած գյուղերի թվում են Շենավանը, Բերքաշատը, Նալբանդյանը, Ջանֆիդան և այլն:

Թերթը տուժած մի քանի համայնքների ղեկավարներից փորձեց պարզել, թե իրենք ինչ տեղեկություններ ունեն, ի վերջո, կառավարությունը փոխհատուցելո՞ւ է գյուղացիների կրած վնասները, թե՞ ոչ:

Բերքաշատի գյուղապետ Հարություն Չվչյանն ասաց, որ դեռ սպասում են կառավարության պատասխանին:

Շենավանի գյուղապետ Արթուր Մկրտչյանը հայտարարեց, որ փոխհատուցելու են միայն հողի ու ջրի հարկերը. «ուրիշ ոչ մի բան»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20