ՍԵՄԻՆԱՐ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ.
ՀԱՄԿ-ի ուսումնահետազոտական կենտրոնը Աշխատանքի Միջազգային Կամզակերպության (ԱՄԿ) և Համաեվրոպական Տարածաշրջանային Խորհրդի (ՀԵՏԽ) աջակցությամբ 2016թ. հունիսի 8-9 Ծաղկաձորում կազմակերպել էր սեմինար՝ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների իրավական ապահովվածությունը» թեմայով:
Սեմինարի աշխատանքներին մասնակցում էին ՀԱՄԿ-ի մշտական հանձնաժողովի անդամներ և ճյուղային հանրապետական միությունների ներկայացուցիչներ:
Սեմինարում բացման խոսքով հանդես եկավ ՀԱՄԿ-ի նախագահ Էդուարդ Թումասյանը: Նա մասնակիցներին ներկայացրեց ՀԱՄԿ-ի կառուցվածքը, վերջին շրջանում կատարված աշխատանքները, ինչպես նաև կարևորեց համագործակցված աշխատանքի անհրաժեշտությունը առաջադրված խնդիրների լուծման հարցում:
ԱՄԿ-ի գլխավոր մասնագետ Սերգեյուս Գլովացկասը ներկայացրեց ԱՄԿ-ի մոսկովյան բյուրոյի կառուցվածքը և խոսեց մասնագիտական պատրաստվածության խնդիրներում արհմիությունների դերի մասին:
ՀԵՏԽ-ի խորհրդատու Օլգա Նիկոլաեն զեկուցման մեջ անդրադարձավ տարածաշրջանի խնդիրներին և աշխատողների իրավունքներին, ինչպես նաև ներկայացրեց ՀԵՏԽ-ի առաջնահերթությունները:
Վրաստանի միավորված արհմիությունների նախագահի տեղակալ Էթերի Մաթուրելին ներկայացրեց Եվրոպական տարածաշրջանում կանանց կոմիտեի գործունեությունը:
Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման հարցերով ՀԱՄԿ-ի խորհրդի մշտական հանձնաժողովի նախագահ Տիրուհի Նազարեթյանը ներկայացրեց հանձնաժողովի աշխատանքները և առկա խնդիրները:
ՀԱՄԿ-ի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանը ներկայացրեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունները և պատասխանեց սեմինարի մասնակիցներին հետաքրքրող բազմաթիվ գործնական հարցերի:
Սեմինարի աշխատանքները ամփոփեց ՀԱՄԿ-ի ՈՒՀԿ ղեկավար – պատասխանատու քարտուղար Գառնիկ Վաղարշակյանը՝ կարևորելով սկզբնական արհմիութենական կազմակերպությունների դերը և նրանցում կանանց իրավունքների ապահովվածության անհրաժեշտությունը:
Սեմինարի ավարտին մասնակիցները այցելեցին Ծաղկաձորի Կեչառիս վանք: