Հակառուսական տրամադրությունները գեներալիտետի շրջանում դժգոհություն են առաջացրել. «Հրապարակ»

- in Մամուլ
Arm Rus

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` հայ հանրության, այդ թվում՝ վերին օղակներում առկա հակառուսական տրամադրությունները, ինչպես նաև Սերժ Սարգսյանի` «Բլումբերգին» տված հարցազրույցի այն թեզը, որ ռուս խաղաղապահներ չեն կարող տեղակայվել շփման գծում, ռուսական որոշ, այդ թվում՝ գեներալիտետի շրջանում դժգոհություն են առաջացրել:

Վերջիններս իրենց խողովակներով հայկական կողմին «պարտք» են համարել զգուշացնել, որ Ռուսաստանը պատասխանատու է միայն հայ-թուրքական սահմանում տեղի ունեցածի համար և պարտավորություններ չունի Ղարաբաղում տեղի ունեցածի համար, ԼՂՀ-ում պարտավոր լինելու համար այնտեղ պետք էր տեղակայել ռուս խաղաղապահներ: Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, ապա` «մենք ՀԱՊԿ ենք, սակայն չենք կարող պատասխան տալ Ղազախստանի և Բելառուսի փոխարեն»,- ասել են նրանք:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20