Համաշխարհային լրատվամիջոցները՝ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

- in Մամուլ
Exern

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման լուրը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին է:

The New York Times-ը գրում է, որ Գերմանիայի խորհրդարանն օսմանյան թուրքերի կողմից հայերի կոտորածը ցեղասպանություն է ճանաչել, որի հետևանքով լարվել են Թուրքիայի հետ հարաբերությունները: Թուրքիայի կառավարությունը բարկացած կերպով քվեարկությունն անվանել է «դատարկ և ուժ չունեցող»: Երկրորդ համաշխարհային պատերազմում դաժանությունների պատասխանատվության ընդունումը գերմանական մշակույթի մասն է, և պատմաբաններն ու ակտիվիստները նշում են, որ հայկական բանաձևը կարևոր քայլ է 1915 թվականի սպանություններում Գերմանիայի անուղղակի ներգրավվածությունը ճանաչելու գործում: Թերթը հիշեցնում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի հեղինակը թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրն է:

The Guardian-ը գրում է, որ խորհրդարանական խմբակցությունների համահեղինակած 5 էջանոց փաստաթուղթը կոչ է անում հարգել 1915-16 թվականներին հայ և քրիստոնյա այլ փոքրամասնությունների ցեղասպանության զոհերի հիշատակը: Բրիտանական լրատվամիջոցը նշում է, որ բանաձևի օգտին է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, սակայն չի մասնակցել քվեարկությանը: The Guardian-ը գրում է նաև, որ Թուրքիան իր դեսպանին հետ է կանչել խորհրդակցության համար:

Գերմանական DW-ն գրում է, որ Գերմանիայի Բունդեթագը կողմ է քվեարկել օսմանյան շրջանում հայերի սպանությունները ցեղասպանություն որակելու բանաձևին: Խորհրդարանի ստորին պալատը գրեթե միաձայն կողմ է քվեարկել բանաձևին: Քվեարկությանը ներկա չեն եղել կանցլեր Անգելա Մերկելը, արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, սոցիալ-դեմոկրատների ղեկավար Սիգմար Գաբրիելը: Քննադատները նշում են, որ նրանք փորձել են խուսափել դժվար քվեարկությունից:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Գերմանիայի ներքին գործն Է համարել այն փաստը, որ այդ երկիրը ճանաչել Է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Կրեմլի ներկայացուցիչը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20