Հայաստանի բիզնես-ոլորտում միայն մի մենաշնորհ կա

- in Մամուլ
Hakob Hakobyan

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. Հանրապետական պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Կիլիկիայի Հակոբը) հայտարարել է, թե չի կարծում, թե շաքարավազի ներկրման ոլորտում մենաշնորհ կա, որովհետև հումքը ներկրում են, իսկ շաքարավազի գործարանում բազմաթիվ աշխատողներ կան։

«ՉԻ» – Մարդը ճիշտ է ասում։ Եթե շաքարի գործարանում՝, օրինակ, 80 աշխատող կա, նշանակում է՝ այդ ապրանքային շուկայում 80 «սուբյեկտ» է ներգրավված։ էլ ի՞նչ մենաշնորհ։ Նույնն էլ՝ ներմուծման ոլորտում։ Ի՞նչ մենաշնորհի մասին է խոսքը, եթե մի 50 հոգով շաքարավազը բարձում են վագոնները, հետո մի 50 հոգով բեռնաթափում են, ևս մի 30-40 հոգի տանում-հանձնամ են խանութներին: Իսկ Սամվել Ալեքսանյանը դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ինքը այդ շաքարավազը ոչ անձամբ ներկրում է, ոչ վագոն բարձում, ոչ խանութներով ցրում…

Մի խոսքով՝ Հայաստանի բիզնես-ոլորտում միայն մի մենաշնորհ կա. ՀՀԿ-ի տատիկը։ Միայն ինքն է զբաղվում բարձրաստիճան հանրապետականներից փող վերցնելով, ընդ որում՝ անձամբ։ Մրցակիցները վաղուց դուրս են մնացել շուկայից:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20