Հայկական համայնապատկեր

Aragil Ararat Masis

Ծաղկաձորում ռուսները հաճախակի են լինում, հատկապես ձմռանը: Այդ սովորույթը, թե տուրիզմը կարծեմ սովետական շրջանից է մնացել:

Նրանց համար էքստրեմալ հաճույք է լեռնադահուկը, սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ հենց դրա համար են շատերը Հայաստան ժամանում:

Բացի այդ կա ևս մի նրբություն. Եվրոպական երկրների ավիատոմսերից Հայաստանն ավելի մատչելի է:

Տիմուրը Մասնագիտությամբ լուսանկարիչ է: Առաջին անգամ է Հայաստանում: Եղել է Գառնիում: Այնտեղ նրան ապշեցրել է բաղնիքը` հեթանոսական պատկերներով: Իսկ ահա Խոր Վիրապում առավել գրավել է Արարատ լեռը.

– Այն մեծ էներգիա է:Արժեքներ ունեք, որոնց տեսնելու համար արժե Հայաստան գալ: Ինձ զարմանացնում է հայ մարդու անմիջական շփումը: Տարօրինակ է, մտածում ես այս մարդը ոչ մի հոգս չունի, շարունակ վերջին շրջանում տեղի ունեցած հայ – ռուս հարաբերություններից է խոսում: Իհարկե հասկանալի է քաղաքացին հետաքրքրվում է ,ընդահնուր կարծիքը ևս կարևոր է: Ես հյուր եմ: Մեր երկրում ապրելը դժվար է: Ենթադրենք հիմա վարունգն արժե 250 դրամ մի ամիս հետո այն կարող ես ավելի էժան գնով առնել, իսկ Մոսկվայում գները չեն փոփոխվում: Հետո ներմուծում են ոչ այնքան հաջող սնունդ: Հայաստանում ամեն ինչ իր իսկական համն ունի:

Ռուս մադը չի հավատում Սոլովյովի, Գորդոնի հատկապես Ժիրինովսկու ելութները. դրանք թատերական ելութներ են `իշխանությունից պարտադրված:Մի քանիսը լավ են ապրում, իսկ հասարակ ժողովուրդը տառապում է:

Իսկ ահա մյուս զրուցակիցս միջին սերնդի կին է, ում շատ է զարմացել, թե ինչու Հայաստանում մարդը կարող է աշխատել 17 ժամ և չունենալ սեփական մեքենա:

– Հայերը դրսում օգնում են իրար, Մոսկվայում միայն «Երևան» սուպերմակետը շատ բան է ասում նրանց մասին:Կարծում եմ դրա մասին պետք է մտածել:

– Այստեղ օդը մաքուր է, բնությունը հրաշալի, մարդը իրեն մարդ է զգում, խաղաղ հանգիստ …

Քրիստինե Վերդոյան

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.