Հայտնի են Եվրո-2016-ի 1/8 եզրափակչի բոլոր զույգերը

- in Հասարակություն
Pnakalezner

Ավարտվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլը, որի արդյունքներով հայտնի են դարձել 1/8 եզրափակչի բոլոր զույգերը: 

Փլեյ-օֆ փուլում Շվեյցարիան խաղալու է Լեհաստանի, Ուելսը՝ Հյուսիսային Իռլանդիայի, Խորվաթիան՝ Պորտուգալիայի դեմ: Ֆրանսիայի մրցակիցն է լինելու Իռլանդիան, Գերմանիայինը՝ Սլովակիան, Բելգիայինը՝ Հունգարիան: Իտալիան խաղալու է Իսպանիայի դեմ, Անգլիան՝ Իսլանդիայի:

1/8 եզրափակիչի խաղերը տեղի են ունենալու հունիսի 25-27-ին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20