Հայ դատի հանձնախումբը հույս ունի, որ Հռոմի պապի այցելությունը կոգեշնչի ԱՄՆ-ին ընդունելու Հայոց ցեղասպանությունը

- in Հասարակություն
Hromi Pap

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը Հռոմի պապի հայաստանյան այցելությունը համարում է բաց մարտահրավեր Թուրքիայի ժխտողական քարոզարշավին: Նման տեսակետ է արտահայտել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը` ընդգծելով, որ ամերիկահայերը ուշի ուշով հետեւելու են Հռոմի Ֆրանցիսկոս պապի պատմական այցելությանը Հայաստան:

«Հռոմի պապի աղոթքները Հայոց ցեղասպանության հուշահամալիրում կտարածվեն ամբողջ աշխարհով մեկ: Նրա ներկայությունը այդ հուշահամալիրում Թուրքիայի առաջնորդների սուր առարկությունների դեպքում հզոր բարոյական ապացույց է Անկարայի` արդարության հաստատմանը խոչընդոտող գործողությունների դեմ: Հռոմի պապը բացահայտ մարտահրավեր է նետում Թուրքիային, որը ջանում է ջնջել պատմության այդ հատվածը` միլիոնավոր հայերի, հույների, ասորիների եւ այլ քրիստոնյա ազգերի տեղահանություններն ու սպանդը»,- նշել էհանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Նա հույս ունի, որ Հռոմի պապի այս այցելությունը կոգեշնչի ԱՄՆ առաջնորդներին դադարեցնել աջակցել Թուրքիայի` արդեն մեկ դար շարունակվող ժխտողական արշավին եւ ազնվորեն խոսել Թուրքիայի կողմից քրիստոնյա հայերի սպանդի մասին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20