«Հարսնաքուր» ԲՀԿ-ն ու «խաչեղբայր» ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց. «Հրապարակ»

- in Մամուլ
Naira Zohrabyan

«Հրապարակ» թերթը գրում է. Դաշնակցության և Հանրապետականի «ամուսնությունից» հետո «հարսնաքուր» ԲՀԿ-ն ու «խաչեղբայր» ՀԱԿ-ը կրկին սիրահարվել են միմյանց, և չի բացառվում, որ առաջիկայում կրկին միություն կազմեն` ներգրավելով նաև այլ ուժերի։

Այդ առնչությամբ արդեն խոսակցություններ կան, ու չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանի կողմից կառավարվող ԲՀԿ-ն ու Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ն ընդհանուր դաշինքով մասնակցեն ԱԺ ընտրություններին. փողը՝ ԲՀԿ-ից, կառույցներն ու ընդդիմադիր իմիջը՝ ՀԱԿ-ից ֆորմատով, չթողնելով, որ փոշիանա Գագիկ Ծառուկյանից, Լևոն Տեր-Պետրոսյանից հետո անտեր մնացած էլեկտորատը, ինչին դեմ չէ նաև Սերժ Սարգսյանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20