Հերթական քաղաքական հալածանքն է

- in Իրավունք
JIRAYR SEFILYAN

ՀՀ ոստիկանության Դիտորդական խմբի փոխանցմամբ՝ այսօր՝ հունիսի 21-ին, առավոտյան ՀՀ ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խումբը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ում հանդիպեց և զրուցեց Ժիրայր Սեֆիլյանի հետ:

Զրույցի ընթացքում Ժ. Սեֆիլյանը հայտնեց, որ իր մոտ ամեն ինչ նորմալ է: Ըստ Ժ. Սեֆիլյանի՝ իր ձերբակալությունը իր նկատմամբ հերթական քաղաքական հալածանք է: Դիտորդական խումբը մոտ օրերս կրկին կայցելի և կհանդիպի Ժ. Սեֆիլյանին:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20