ՀՀԿ-ն իր քաղաքական դպրոցի մասին չի մոռացել. «Հրապարակ»

- in Մամուլ
HHK

«Հրապարակ» թերթը գրում է. ՀՀԿ-ն իր քաղաքական դպրոցի մասին չի մոռացել եւ շարունակում է դրա ստեղծման աշխատանքները։

Ճիշտ է, Արմեն Աշոտյանը հայտարարել էր, թե մայիսին պետք է դպրոցաշինության մեկնարկը տան, բայց ապրիլյան պատերազմական իրադարձությունները հետ գցեցին պլանները։ ՀՀԿ-ից մեզ տեղեկացրին, որ աշխատանքներն ընթանում են, սեպտեմբերին դպրոցը կբացվի։ Դեռ պարզ չէ՝ այն որտեղ կտեղակայվի, ինչ շենքում։

Ամենայն հավանականությամբ՝ կուսակցության գրասենյակների տարածքները կօգտագործեն։ Չի բացառվում, որ միայն Երևանում չբացվի, այլև մարզերում էլ նման դպրոցներ լինեն, որ ՀՀԿ-ի գաղափարախոսությունն ուսանել ցանկացողները հեռու շրջաններից չգան հասնեն մայրաքաղաք։ Այնպես որ, ամռանն ակտիվ կաշխատեն, որ նոր ուսումնական տարում հայ քաղաքական միտքը զարգանա ՀՀԿ-ի քաղաքական դպրոցում։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20