ՀՀԿ-ն չի կողմնորոշվում Գյումրիի քաղաքապետի ընտրության հարցում

- in Մամուլ
Samvel Balasanyan

«ՉԻ»-ն գրում է. ՀՀԿ Գյումրիի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցում չի կարող կողմնորոշվել: Իսկ պատճառը ՀՀԿ Գյումրիի կառույցում տրամագծորեն հակառակ տրամադրություններն են:

Բանն այն է, որ ՀՀԿ-ականները Երևանում հակված են, որ Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ ավագանու ցուցակը գլխավորի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը (և հիմա նրա օգտին ակտիվ լոբբինգ է արվում), մինչդեռ Գյումրիի կառույցում նրա թեկնածությանը կտրուկ դեմ են՝ համարելով նրան թույլ թեկնածու, ավելին՝ անարդարացի համարելով այն, որ իրենց կուսակցական ցուցակը պետք է գլխավորի ՀՀԿ-ի հետ կապ չունեցոսղ անձնավորությունը:

Բացի այդ, ՀՀԿ Գյումրիի կառույցում այլ խմորումներ էլ կան: Այստեղ մի մասը ցանկանում է, որ իրենց ցուցակը գլխավորի ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը, մյուս մասը պնդում է ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սահակ Մինասյանի թեկնածությունը, և հիմա այս երկու թևերի միջև ներքին պայքար է:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20