Հռոմի պապը Ծիծեռնակաբերդում չի արտասանի «ցեղասպանություն» բառը

- in Մամուլ
Exern

Սպասվում է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը խուսափելու է 1.5 միլիոն հայերի կոտորածի հուշահամալիր այցի ժամանակ «ցեղասպանություն» բառը հնչեցնելուց, գրում է The Guardian-ի կրոնական հարցերով թղթակից Հարիեթ Շերվուդը:

Նախորդ տարվա համեմատ նրա տոնայնության նկատելի փոփոխությունը, երբ քրիստոնյա հայերի կոտորածն անվանել էր 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, նպատակ ունի խուսափել Թուրքիայի և Վատիկանի միջև դիվանագիտական հարաբերությունների վատթարացման կրկնությունից:

Պապի այցի վերաբերյալ Վատիկանի հրապարակած ծրագրում Ծիծեռնակաբերդը նշված է որպես «կոտորածների հուշահամալիր»: Պապի խոսնակ Ֆեդերիկո Լոմբարդին նշել է, որ նախապատվությունը տրվել է հայերեն Մեծ Եղեռն արտահայտությանը, որը կհնչեցվի ցեղասպանություն բառի փոխարեն:

Լոմբարդին նշել է. «Մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել: Ոչ ոք չի հերքում, որ սարսափելի կոտորածներ են եղել: Մենք ճանաչում ենք դա: Մենք գնում ենք հուշահամալիր հիշելու դա, սակայն մենք չենք ցանկանում քաղաքական ու գաղափարական քննարկումների թակարդում հայտնվել»:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20