Հռոմի Պապի այցելության ժամանակացույց

- in Պաշտոնական
Hromi Pap

Հռոմի Պապի այցելության ժամանակացույց.

Հունիսի 24
15:00 – Դիմավորման արարողություն Զվարթնոց միջազգային օդանավակայանում

15:35 – Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հանդիպումը Էջմիածինի Մայր Տաճարում

18:00 – Ողջույնի արարողություն ՀՀ Նախագահի նստավայրում: Հռոմի պապը և Հայաստանի Նախագահը հանդես կգան ելույթներով:

25 հունիսի

08:45 – Այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Հատուկ աղոքթի արարողությանը կհաջորդի ծառատունկի արարողությունը և հյուրերի գրքում գրառումը:

11:00 – Սբ. Պատարագ Գյումրիի Վարդանանց հրապարակում

16:15 – Հանդիպում Սբ. Տիրամայր Հայաստանի կուսանոցում

16:45 – Այցելություն Սուրբ Տիրամոր Յոթ Վերք մայր տաճար

17:15 – Այցելություն Սրբոց Նահատակաց կաթոլիկ եկեղեցի

19:00 – Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի և Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Էկումենիկ արարողություն և խաղաղության աղոթք Երևանի Հանրապետության Հրապարակում

Հունիսի 26

10:00 – Առաջնորդական սուրբ պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Սբ. Տրդատի բաց խորանի առջև՝ մատուցվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից

15:50 – Հանդիպում Հայոց եկեղեցու պատվիրակությունների հետ

Լուսաբանումն իրականացվելու է ՄԻԱՅՆ անձնական լուսանկարիչների և օպերատորների կողմից:

16:05 – Համատեղ հայտարարության ստորագրման արարողություն

17:00 – Այցելություն Խոր Վիրապ

18:15 – Հրաժեշտի արարողություն

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20