Հռոմի պապի այցի օրերին դադարեցվելու է հետեւյալ փողոցների երթեւեկությունը

- in Պաշտոնական
Hromi Pap

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակներում դադարեցվելու է տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք ճանապարհահատվածներում:

Ինչպես տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստորև ներկայացնում ենք այն ճանապարհները, որոնցում երթևեկությունը կդադարեցվի:

24.06.2016թ.

ժամը 17:00 – 18:00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ. Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ. Բաղրամյան պողոտա – ՀՀ նախագահի նստավայր։

ժամը 18:00 – 23:00 – Հանրապետության հրապարակի մուտքերը.

– Ամիրյան փողոցից՝ Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկից,

– Տիգրան Մեծի պողոտայից՝ Մելիք Ադամյան փողոց – Տ.Մեծի պողոտա խաչմերուկից,

– Նալբանդյան փողոցից՝ Մելիք Ադամյան փողոց – Նալբանդյան փողոց խաչմերուկից,

– Աբովյան փողոցից՝ Բուզանդի – Աբովյան փողոցների խաչմերուկից,

– Վ. Սարգսյան փողոցից՝ Շահումյան հրապարակից։

ժամը 19:00 – 20:00 – ՀՀ Նախագահի նստավայր – Մ.Բաղրամյան պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Մ.Մաշտոցի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

25.06.2016թ.

ժամը 08:00 – 09:00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Աթենքի փողոց – Բրազիլիայի հրապարակ – Ծիծեռնակաբերդի խճուղի – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր։

ժամը 09:20 – 10:00 – «Մեծ Եղեռնի զոհերի» հուշահամալիր – Ծիծեռնակաբերդի խճուղի – Բրազիլիայի հրապարակ – Աթենքի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի. Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

ժամը 18:00 – 19:00 – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան – գեներալ Ի. Գասպարյանի փողոց- Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – «Հաղթանակ» կամուրջ – Մ. Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Սայաթ Նովայի պողոտա – Նալբանդյան փողոց – Հանրապետության հրապարակ։

ժամը 19:30 – 20:00 – Հանրապետության հրապարակ – Վ. Սարգսյան փողոց – Շահումյան հրապարակ – Բեյրութի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – Փարաքար համայնք։

ժամը 09:00 – 21:00 – Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։ Հետիոտնային տեղաշարժի համար բաց կլինեն Աբովյան, Ամիրյան փողոցներից ու Տիգրան Մեծի պողոտայից մուտքերը դեպի Հանրապետության հրապարակ։

26.06.2016թ.

ժամը 16:00 – 17:00 – Փարաքար համայնք – Թաիրով համայնք – Ծովակալ Իսակովի պողոտա – Արգիշտիի փողոց – Գր. Լուսավորչի փողոց – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Նորագավիթ – Արտաշատի խճուղի։

ժամը 17:15 – 18:30 – Նորագավիթ – Արշակունյաց պողոտա – Աշխատանքի հրապարակ – Արշակունյաց պողոտա – Գր. Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – «Հաղթանակ» կամուրջ – Ծովակալ Իսակովի պողոտա – Թաիրով համայնք – գեներալ Ի. Գասպարյանի փողոց – «Զվարթնոց» միջազգային օդանավակայան։

Երևանի քաղաքապետարանը պատճառվող անհարմարությունների համար հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը։

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20