Մենաշնորհի դեմ պայքարի «արդյունքը». առևտրի կենտրոնացումը շարունակվում է

- in Մամուլ
Mterqner

«168 ժամ» թերթը գրում է. ՀՀ պաշտոնական վիճակագրությունը վկայում է, որ մանրածախ առևտրաշրջանառությունը մանր օբյեկտներից ու կրպակներից տեղափոխվում է մեծ խանութներ ու սուպերմարկետներ։

Այսպես, ՀՀ ԱՎԾ 2016թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ) կրճատվել է 4.6%-ով և կազմել 341.4 մլրդ դրամ։

Կրպակների միջոցով իրականացվող առևտրաշրջանառության ծավալը նվազել է 4.1%-ով և կազմել 8.8 մլրդ դրամ։ Իսկ խանութների միջոցով իրականացված առևտրաշրջանառության ծավալը տարվա առաջին 4 ամիսներին աճել է 1.7%-ով և հասել 258.5 մլրդ դրամի։

Համեմատության համար նշենք, որ 2006 թվականի հունվար-ապրիլին խանութների տեսակարար կշիռը 49.4% Էր, իսկ կրպակներինը 4%։ Դրանից 5 տարի անց 2011 թվականի հունվար-ապրիլին, խանութների առևտրաշրջանառության տեսակարար կշիռը հասավ 67%-ի, իսկ կրպակներինը նվազեց մինչև 4%։ Այսինքն, վերջին տարիներին տեղի է ունեցել մանրածախ առևտրաշրջանառության կենտրոնացում, որը շարունակվում Է նաև այժմ:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20