Մերկելը ծափահարել է Բունդեսթագի նախագահին` Էրդողանին ուղղված քննադատության համար

- in Միջազգային
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրապարակայնորեն ծափահարել է Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտին, ով հունիսի 9-ին խորհրդարանում քննարկումները սկսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատական հայտարարություններով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` այդ մասին հաղորդում է DPA գործակալությունը:

Նիստերի դահլիճում ծափահարությունների է արժանացել Լամերտի հետևյալ նախադասությունը. «Այն, որ ժողովրդավարությամբ ընտրված նախագահը 21-րդ դարում իր քննադատությունն ուղղում է Բունդեսթագի ժողովրդավարությամբ ընտրված պատգամավորների հասցեին` վերջիններիս թուրքական ծագման շուրջ կասկածներով, նրանց արյունն անվանում կեղտոտ, ես հնարավոր չէի համարում»:

«Անսովոր է, երբ խորհրդարանում կառավարության շարքերում նստածները ծափահարում են»,- նկատել է DPA-ը:

Spread the love