Մերկելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ միասնական տնտեսական գոտի ստեղծելուն

- in Տնտեսական
Angela Merkel

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական գոտի ստեղծելուն, հայտնում է Frankfurter Allgemeine պարբերականը: Այդ մասին նա հայտարարել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության համագումարում:

«Ես կողմ եմ հանդես գալիս Ռուսաստանի աստիճանական մոտեցմանը եվրոպական տնտեսական տարածքին, որպեսզի, վերջին հաշվով, մենք ունենանք միասնական տնտեսական գոտի` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,- ասել է Մերկելը:

Միևնույն ժամանակ կանցլերը նաև հայտարարել է, որ իրենք պատրաստ են «անմիջապես վերջ դնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին», հենց Մոսկվան կատարի Մինսկի համաձայնագրերի իր պարտավորությունները: Ընդ որում՝ նա նշել է, որ Եվրամիությունը չի կարող հրաժարվել իր սկզբունքներից «Ուկրաինայում Ռուաստանի գործողությունների ֆոնին»:

Spread the love