Նաիրա Զոհրաբյանի քառակուսի բաները

- in Պնակալեզներ
Naira Zohrabyan

Ազգային ժողովում այսօր բանավեճ տեղի ունեցավ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի և ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի միջև:

Երբ Արզուման Հարությունյանը զեկուցում էր Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին նախագիծը, Նաիրա Զոհրաբյանը հարց բարձրացրեց այն մասին, որ ԱԱԾ համակարգում աշխատանքի են ընդունվում միայն ծանոթ-բարեկամների միջոցով: Իսկ աշխատանքի ընդունվողները նախարարների, պատգամավորների ու մյուս պաշտոնյաների երեխաներն են:

Արզուման Հարությունյանը հերքեց դա՝ ասելով, որ բացառում է նման դեպքերը: Ի պատասխան Նաիրա Զոգհրաբյանը ծաղրեց նրան:

«Ձեր ասածից հասկացանք, որ ԱԱԾ-ն բացառիկ օազիս, է, ես զարմացած եմ, որ ձեր համակարգում միջնորդություններ չկան: Այդ փորձը փոխանցեք մյուս համակարգերին»,- ասաց Զոհրաբյանը:
«Ուրախությամբ կարող ենք փորձի փոխանակում իրականացնել: Ես 30 տարուց ավելի աշխատում եմ, նման բաները բացառում եմ»,- արձագանքեց ԱԱԾ փոխտնօրենը:

Էդուարդ Շարմազանովը Նաիրա Զոհարբյանին հանդիմանեց՝ նրա հնչեցրած մտքերն անվանելով «քառակուսի»:

«Եկեք այդ քառակուսի բաներից դուրս գանք: Բազմաթիվ պատգամավորների երեխաներ կարող են տաղանդավոր լինել, էդ երեխեքը կրակն են ընկե՞լ: Չի կարելի այդպես սահմանել ամեն ինչ»,- ասաց Շարմազանովը:

Նաիրա Զոհրաբյանն սկսեց գոռգոռալ Շարմազանովի վրա. «Ես ձեզ թույլ չեմ տվել իմ գնահատականներն անվանել քառակուսի, կլոր կամ եռանկյունի: Այո, ես պնդում եմ, որ բազմաթիվ պատգամավորների, նախարարների երեխաներ ծանոթով են աշխատանքի ընդունվում»:

«Ավարտեցի՞ք, լսեք նոր գոռացեք: Ես տանձից եմ խոսում, դուք՝ խնձորից»,- ասաց Շարմազանովը:

Spread the love