«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրքերը չեն հանդարտվում. երկու դատապարտյալ իրեն թուք է ներարկել. «Ժողովուրդ»

- in Մամուլ
Nubarashen

«Ժողովուրդ» թերթը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արթուր Մելիքյանից ահազանգ է ստացել այն մասին, որ ՔԿՀ-ում լարված վիճակ է:

«Մեր իրավունքները ոտնահարված են, եթե այսպես շարունակվի, դատապարտյալները առավել վատ քայլերի կդիմեն»,- ասաց նա:

Դատապարտյալի խոսքով. «Մեր խցում վերանորոգում է գնում: Մինչ այդ կոյուղու ջրերը լցվում էին խուցը, առաստաղը կախված էր, ու մենք որոշեցինք վերանորոգել մեր պատժախուցը: Բայց էս նոր պետը եկավ ու նախ հրահանգեց խցի դռան վրա գտնվող դիտանցքերը փակել: Հիմա ներկի հոտը լցվում է խուց, ու օդ չկա շնչելու: Նախկինում դռան դիտանցքերը բաց էին, իսկ հիմա սա էլ են փակում մեզ վրա: Դրա համար դատապարտյալները գնացին ինքնավնասման. երկու հոգի իրենց թուք են ներարկել, իսկ մեկն էլ պատրաստվում է ոտքերը մեխել հատակին»:

Սակայն քրեակատարողական վարչությունից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20