Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն կրկին անհաշտ են

- in Մամուլ
Vostikan

«Իրատես» թերթի տեղեկություններով ոստիկանությունն ու ԱԱԾ-ն այս անգամ անհաշտ են կայքերի վերահսկողության հարցում, այն է դրանցից որն ում վերահսկողության տիրույթում պետք է հայտնվի։

Վերջին շրջանում կայքերի հանդեպ այդ մարմինների հատուկ ուշադրությունը սրանով է պայմանավորված։ Մեր աղբյուրի պնդմամբ, միշտ էլ այս պայքարը եղել է, պարզապես գնալով այն թեժանում է, հավանաբար նախընտրական տարին իր դերը խաղում է։ Երկու կառույցների միջև համաձայնություն է եղել, որ մեկը մյուսի «դաշտը» չպետք մտնի, սակայն ինչ-որ պահից այդ պայմանավորվածությունը խախտվել է։ Այսօր ուժայինները նորից հստակեցնում են իրենց մոտեցումները:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20