Ովքեր են Ժիրայր Սէֆիլյանի գործով մյուս ձերբակալվածները. մանրամասներ. «Ժողովուրդ»

- in Մամուլ
JIRAYR SEFILYAN

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը երեկ որոշեց Ժիրայր ՍԷֆիլյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը:

Սէֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով՝ նախնական համաձայնությամբ խմբի անդամների կողմից ապօրինի զենք-զինամթերք պահելը: Այսինքն՝ Սէֆիլյանը մեղադրվում է ինչ-որ զենք-զինամթերք պահելու մեջ, որը ո՛չ նրա մոտ են հայտնաբերել և ո՛չ էլ նրա տանից են հանել: Պարզապես ինչ-որ մարդկանց մոտ հայտնաբերված զենքն իրավապահները կապում են նրա անվան հետ և այդպիսով նրա դեմ գործ սարքում:

Ի դեպ, «Ժողովուրդ»-ը երեկ գրել էր, որ այս գործով կալանավորված անձանցից են Ներսես Պողոսյանը և Հովհաննես Պետրոսյանը: Վերջիններս Երևանի բնակիչներ են: Մենք տեղեկացանք նաև, որ այս գործով մյուս երկու ձերբակալվածներն են Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանը: Իսկ Երևանի բնակիչ, 48-ամյա Արթուր Մովսիսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20