Ով է սպանել զինվորին

Zinvor

Այսօր տեղեկություն է տարածվել 1997 թվականին ծնված զինծառայող Խորեն Հարությունյանի մահվան մասին: Նրա մարմինը մահացու հրազենային վիրավորումով գտել են ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում:

Մահվան պատճառները չեն նշվում: Նմանատիպ տեղեկություն է տարածվել նաև մայիսի 25-ին Արցախում Վահե Եղոյանի մահվան վերաբերյալ: Քննչական միջոցառումների անցկացումից հետո երեկ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որ Եղոյանը մահացել է հակառակորդի գնդակից:

Քննչական կոմիտեն մանրամասներ չի ներկայացրել, թե արդյոք զինվորը սպանվել է դիպուկահարի գնդակից հերթապահության ժամանակ, թե նրան սպանել է հակառակորդը: Եթե խոսքը դիպուկահարի փամփուշտի մասին է, ապա դա հնարավոր կլիներ պարզել առաջին օրը եւ հայտարարել, որ զինվորը զոհվել է դիրքում: Եթե զինվորը զոհվել է տեղամասում հակառակորդի փամփուշտից, ապա դա լրիվ այլ պատմություն է: Արդյո՞ք դա նշանակում է, որ հակառակորդը թափանցել է տեղամաս:

Ի՞նչ կպարզի հետաքննությունը Խորեն Հարությունյանի մահվան հարցով:

Spread the love

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.