Որ երկրում են ապրում ամենավատ հայրերը

- in Կեղտոտ լվացք
Hayastan

Միացյալ Թագավորության հայրության ինստիտուտի գիտնականները հետազոտություն են անցկացրել այն խնդրի շուրջ, թե ինչպես են բաշխվում երեխաների նկատմամբ խնամքի, տան կարգուկանոնի պահպանման եւ ուտելիքի պատրաստման պարտականությունները 15 զարգացած երկրներում: Արդյունքում պարզվել է, որ երեխաների հետ անցկացված ժամանակի ցուցանիշով ամենավատ հայրերը բրիտանացիներն են, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հետազոտողների կողմից հրապարակված հաշվետվության մեջ ասվում է, որ Մեծ Բրիտանիայում տղամարդիկ երեխաների հետ 24 րոպե են անցկացնում՝ մայրերի կողմից երեխաների հետ անցկացված յուրաքանչյուր ժամի դիմաց: Իսկ լավագույն հայրեր են ճանաչվել պորտուգալացիները, որոնք իրենց զավակներին տրամադրում են առնվազն 39 րոպե: Առաջատարների թվում նշվում են նաեւ Շվեդիան, Ֆրանսիան, Իտալիան եւ Նոր Զելանդիան, որտեղ ծնողները հավասար չափով են ուշադրություն դարձնում իրենց երեխաներին:

Մինչդեռ բրիտանացի տղամարդիկ ավելի շատ են օգնում իրենց կանանց տնտեսությունը վարելու գործում: Այսպես, նրանք տունը կարգի բերելու եւ կերակրի պատրաստման համար ծախսում են 34 րոպե՝ նույն նպատակով կանանց կողմից ծախսված յուրաքանչյուր ժամի դիմաց: Այստեղ 44 րոպե ցուցանիշով առաջին հորիզոնականն զբաղեցնում են դանիացի տղամարդիկ:

Նաեւ պարզվել է, որ Մեծ Բրիտանիան վերջին տեղերից մեկն է զբաղեցնում տղամարդկանց եւ կանանց աշխատանքի վճարման տարբերության ցուցանիշով: Վերջինները միջին հաշվով պակաս են ստանում 14,7 տոկոսով: Այդ ցուցանիշով ամենաաննշան տարբերությունը գրանցված է Նոր Զելանդիայում, այն կազմում է 5,6 տոկոս, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Spread the love