Ուկրաինայից Վրաստան ժամանած «օրենքով գողին» ձերբակալել են Հայաստանի սահմանը հատելու փորձ անելիս

- in Իրավունք
Orenqov goxer

«Հանցագործ աշխարհին» պատկանելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Դավիթ Գեռլիանիին (մականունը՝ «Սվան») ձերբակալել են հայ-վրացական սահմանն ապօրինաբար հատելու փորձի ժամանակ: Այս մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սվանը» Օդեսայից ժամանել էր Թբիլիսի և անարգել անցնելով անձնագրային վերահսկողությունը՝ լքել օդանավակայանի տարածքը:

Համապատասխան տեղեկությունը նախորդ շաբաթ տարածել էր «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից Գիվի Տարգամաձեն: Ոստիկանությունն արդեն հարցաքննել է նրան:

Նա ընդգծել է, որ վրացական կողմին հայտնի չի եղել Ուկրաինայից «Սվանի» արտահանձնման մասին, ինչպես որ այդ մասին հայտնել են Ուկրաինայի ՆԳՆ-ն ու մի շարք ԶԼՄ-ներ: Մգեբրիշվիլին զարմանք է հայտնել, որ վրացական կողմին նախապես չեն իրազեկել տվյալ անձի ու հնարավոր արտաքսման մասին՝ առավել ևս, որ ուկրաինական կողմին հայտնի է եղել, որ նա կարող էր լինել «օրենքով գող»:

Հաղորդվում է, որ Գերլիանիին պաշտոնապես մեղադրանք կներկայացվի 48 ժամվա ընթացքում: Վրաստանի ՔՕ-ի համաձայն՝ «օրենքով գող» լինելը պատժվում է 5-10 տարվա ազատազրկմամբ:

^771D811879AB95D1DF0F3A87D58F997B24A7B0D72B315DF8A7^pimgpsh_fullsize_distr

Spread the love