ՌԴ ԱԳՆ արձագանքը Մամեդովի հայտարարությանը

- in Միջազգային
Rus zinvor

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությունը ձեռքբերված պայմանավորվածություններն ադրբեջանական կողմից յուրովի մեկնաբանելու փորձ է, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Հիշեցնենք, որ Մամեդովը հայտարարել է, որ Սանկտ-Պետերբուրգում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ղարաբաղյան հակամարտությունը փուլային տարբերակով կարգավորելու վերաբերյալ:

Զախարովան խնդրել է ղեկավարվել հայտարարության բնօրինակով, որն ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի հանդիպման արդյունքներով: Մնացած հայտարարությունները Զախարովան անվանել է «անբարեխիղճ, հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձերով»:

«Կա հստակ հայտարարություն, այն հնչեցվել է, այն պաշտոնական փաստաթուղթ է և հարկ է ելնել դրանից, այլ ոչ թե կամայական ընթերցումներից կամ էլ որևէ մեկի կողմից աղավաղված մեկնաբանություններից»,- ասել է Մարիա Զախարովան:

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20