Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ հետ մեկնել է Աթենք. «Ժողովուրդ»

- in Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հունիսի 14-ի գիշերը տեսել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ Աթենքի չվերթի օդանավում:

Փորձեցինք Քոչարյանի ուղևորության մասին մանրամասներ իմանալ նրա գրասենյակի ղեկավարից՝ Վիկտոր Սողոմոնյանից: Նա փոխանցեց, որ Քոչարյանը տիկնոջ հետ գիշերը մեկնել է Աթենք: Գործնական, թե հանգստի նպատակներով՝ չմանրամասնեց, փոխանցեց՝ «մասնավոր» այցով:

Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ առհասարակ Քոչարյանը շատ է ճամփորդում: Մոտ մեկ շաբաթ-10 օր Աթենքում մնալուց հետո էլ կվերադառնա Երևան, բայց հունիսի 25-ին էլ կմեկնի Մոսկվա՝ մասնակցելու «Սիստեմայի» տնօրենների խորհրդի հերթական նիստին:

RtxtSTQsAfap3ZzdEYFtqBzRy4

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20