Ռուսական գաղտնի ծառայությունների գործակալները Ղարաբաղում

- in Հրապարակ

Նրանցից մեկը նույնիսկ հանդիպել է ռուսական «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի թղթակցի հետ և պատմել, թե ինչու են իրենք այցելում հայկական երկրորդ հանրապետություն

Ապրիլի սկզբին Ղարաբաղի ճակատներում բռնկված մարտերի ընթացքում, պարզվում է, Ստեփանակերտ էին սկսել ժամանել ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները, որոնք արժանացել են ԼՂՀ ղեկավարության ջերմ ընդունելությանը: Պարզվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության «անտեսանելի ճակատի զինյալների» այցելության նպատակներից մեկը Արցախի հայության տրամադրությունների ուսումնասիրությունն է ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու խնդրում:

Այս մասին «Մոսկովսկի կոմսոմոլեց» ռուսական պարբերականի թղթակցին պատմեց ՌԴ հատուկ ծառայությունների մի աշխատակից, որը «չգիտես ինչու» որոշեց խոսել ԼՂՀ կատարած ուղեւորությունից հետո: Նա գոհունակությամբ նշեց, թե «որոշ հայերի մոտ գոյություն ունի եւ զարգանում է հաշտվողական վերաբերմունքը, ևրանք համաձայն են Բաքվին տալ տարածքների մի մասը, հանրաքվե անցկացնել է փորձել տեսնել, թե ինչ կստացվի այս ամենից»:

Այսինքն, «որոշ հայեր» եւ ռուսական հատուկ ծառայությունները փորձարկումներ են պատրաստում Ղարաբաղի ժողովրդի և ողջ հայության գլխին տարածքների հանձնման եւ նոր հանրաքվեի տեսքով, բայց չգիտեն, թե ինչով կավարտվի այս ամենը:

Ովքեր են այդ «որոշ հայերը», նա չճշտեց, բայց արցախցիների մոտ կասկածի նշույլ անգամ չկա, թե ում մասին է խոսքը

Լեռնային Ղարաբաղի լրատվամիջոցներն ու տարբեր տեսակի մամլո ծառայությունները, որոնք բյուջետային միլիոնավոր դոլարներ են ստանում իրենց «գործունեության» համար, «բնականաբար», թաքցրել ու շարունակում են թաքնել հայ հասարակությունից ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցների ԼՂՀ կատարած այցելության փաստը: Վերևից «որոշ հայերն» են այդպես հրամայել…

Վահրամ ԱՂԱՋԱՆՅԱՆ

Հավանեցիք, տարածե՛ք սոցցանցերում
20