Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար

Nato

Ռուսաստանը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի դաշնակիցների համար, սակայն դաշինքը պատրաստ է հիբրիդային և տեղեկատվական պատերազմի՝ լեհական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը։

Սթոլթենբերգը մայիսի 30-31-ը այցով գտնվել է Վարշավայում, որտեղ հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու և պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվել է առաջիկայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի անցկացումը Լեհաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև որոշումները, որոնք ծրագրում են ընդունել գագաթնաժողովի ընթացքում։

Մամլո ասուլիսի ժամանակ Սթոլթենբերգը մի քանի անգամ կրկնել է, որ ՆԱՏՕ-ն չի ձգտում Ռուսաստանի հետ առճակատման, իսկ դաշինքի արևելյան ճակատի ուժեղացումն ուղղված է ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ Մերձավոր Արևելքից ու Հյուսիսային Աֆրիկայից եկող սպառնալիքի։

Spread the love

Be the first to comment

Leave a Reply

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.